Խոշոր վթար՝ Կոտայքում. Նոր Հաճնի կամրջի վրա բ...

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Kia» և «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Kia»-ի վարորդը, ով դեպի Աբովյան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Tuareg»-ին: