Խոշոր ավտովթար՝ Երևանում․ ավազավ բարձված «Կամ...

Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։