Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթահարեց «օֆշորների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն: Վետոյի հաղթահարմանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր: Այս մասին տեղեկանում ենք «ԱԼԻՔ» լրատվականից։
Ի դեպ, ապրիլի 19-ին 73 ձայնով օրենքն ընդունվել էր երրորդ ընթերցմամբ, իսկ մայիսի 3-ին նախագահը վետո էր դրել օրենքի վրա և դիտողություններ ուղարկել խորհրդարան, որոնք մայիսի 20-ին ֆինանսաբյուջետային հանձնաժողովում տապալվել են։



