Խայտառակություն է, ասենք թե, մարդ է, չի ստացվ...

Պատժամիջոցները, որ սահմանել եք  քաղաքացու համար՝ այստեղ մնում էր ավելացնեք՝ գնդակահարություն էլ։ Այսինքն, մարդը մտնում է տրանսպորտ, ինչ-որ մի կերպ կամ չի ստացվում վճարելը, չի աշխատում վալիդատորը, խնդիր կա և այլն, և այլն, մարդը չի կարողանում վճարում անի, ես այդպես շատ դեպքեր եմ ականատես եղել, կանչում են ոստիկանություն, քննչական, ու մարդուն խայտառակ եք անում։ Այս մասին ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հիմա էլ մի օրինագիծ եք բերել,  որը խայտառակություն է։ Այսինքն, նորից էլի քաղաքացուն սարքում եք տուգանքի մատերիալ և քավության նոխազ։ Խնդիրը հետևյալն է, մարդը նախորդող ժամանակահատվածում հնարավորություն ուներ իր բողոքի ձայնը բարձրացնելու, հնարավորություն ուներ ստորագրահավաքի միջոցով դա անելու, այնուհետև հանրաքվեի միջոցով  որոշակի առումով իր խնդիրները լուծելի դարձնելու, իսկ հիմա դուք այս օրենքը բերելով՝ պատնեշ եք կառուցում և հնարավորություն չեք տալիս այդ հնարավորություններից օգտվելու համար»,-ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ հիմա փուլ առ փուլ են գնում թանկացումների, ու աստիճանաբար են հասցնում  300 դրամի, որ ընդվզում ու բողոք չլինի. «Այսինքն, ի՞նչ գին որոշեք, գիտենք էլի Հայաստանում ավագանիները ոնց են որոշումներ կայացնում: Բոլորը գոհ են, բացի քաղաքացիներից մեր։ Թանկացնեք ու ասեք վերջ, դուք իրավունք չունեք ոչ բողոքելու, ոչ ձեր բողոքի ձայնը բարձրացնելու: Դուք պիտի այնպիսի օրենք ընդունենք, որ կապ չունենա իշխանությունը ո՞վ է, վաղը մյուս օր մեր քաղաքացին դրանից գոհ լինի, ոչ թե դառնա տուգանքի մատերիալ, ոչ թե ընդունված  օրենքների զոհը դառնա», -եզրափակեց Դանիելյանը: