Մեր միակ անհանգստությունը խաղաղությունն է, ժողովրդի ուշք ու միտքը դա է, եթե խաղաղություն լինի, ամեն ինչ էլ կլինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, Կոտայքի մարզի գյուղերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց բնակիչներից մեկը։
Փաշինյանն էլ արձագանքեց. «Խաղաղությունը հենց հիմա այս պահին ներկա է, բայց խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Ես միշտ էդ համեմատությունն եմ անում, ինչքան մտածում եմ, ավելի դիպուկ համեմատություն ես չեմ գտնում, ես համեմատում եմ երեխայի հետ։ Երեխան երբ ծնվել է, ինքը կա, ապրում է, բայց եթե խնամք չտանես երեխային, չի ապրի։ Իրեն պետք է շարունակաբար մինչև այն կետը խնամք տանես, որ ինքը արդեն սկսի խնամք տանել իր աշխատանքով։
Իհարկե, խաղաղության պարագայում պրոցեսը այդքան երկար չի, թեեև մեծ հաշվով երկար է, որովհետեւ տասնամյակների թշնամանքը հաղթահարելը ևս տասնամյակներ է տևելու։ Բայց կարևոր է, որ հիմքը դրված է, մենք արդեն ուղիղ երկու տարի է՝ մենք սահմանին մի զոհ, մի վիրավոր չունենք։ Ես շնորհակալ եմ ձեզ ձեր դիրքորոշման ու ձեր ըմբռնման համար»։



