Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակների անվտանգ վերականգնումն Արցախի հեռավոր շրջաններում։ Այն բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովելու մոտ 5 հազար բնակչի` հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից ։
Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո վերականգնողական աշխատանքներ և սարքավորումների փոխարինում են իրականացրել բջջային կապի ալեհավաք կառույցներում:



