Խաղաղապահներն անում են ամեն ինչ իրենց լիազորո...

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունների շրջանակում անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը։ Այս մասին դեսպանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով  երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին:

«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես կենսապահովման, այնպես էլ հնարավոր էսկալացիայի փորձերը կանխելու համար: Դուք քաջատեղյակ եք, թե ինչպես են գործում խաղաղապահները: Այդ մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Դա գիտակցում է նաև Հայաստանի ղեկավարությունը»: