Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով հանրության առջև չի հայտնվում։ Այս մասին հունիսի 5-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Նա շատ սերտորեն ներգրավված է գործընթացներում և ազդում է երկրում իրադարձությունների զարգացման վրա՝ պահելով կառավարման լծակները։ Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ [համապատասխան] մարմինները նրան առավել հաճախ անձամբ երևալ խորհուրդ չեն տալիս», — հայտնել է նա Al-Mayadeen հեռուստաալիքի եթերում։ Հարցազրույցի տեքստը հրապարակվել է ԱԳ նախարարի թելեգրամ-ալիքում։
Արաղչին հավելել է, որ իսլամական հանրապետության կառավարությունը մշտական կապ է պահպանում այաթոլայի հետ՝ ընդգծելով, որ նա մասնակցում է ռազմավարական որոշումների ընդունմանը։



