Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կմնա կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր  Մհեր Արղամանյանի, այսօր՝ օգոստոսի 10-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու որոշումը թողեց անփոփոխ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր հուլիսի 22-ին Երեւանի Ամիրյան փողոցում  երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։