ԿԳՄՍ նախարարությունը Երիտասարդության միջազգայ...

Երիտասարդության միջազգային օրն՝ օգոստոսի 12-ին, ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում նախատեսվում են իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Ապարանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում:  Ինչպես  տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունը, հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար:

Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև հունիսի 22-ը ներառյալ, որից հետո  արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն։

Հարցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ: