Կեղծ ահազանգերով փորձում են բթացնել մարդկանց...

Ամեն օր ռումբերի մասին կեղծ ահազանգեր են լինում, բայց ոչ բացահայտում են, ոչ էլ պատժում, իսկ եթե մի գյուղացին հարևանից հավ գողանա, րոպե չանցած հայտնաբերում են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հանրային գործիչ Գրիգոր Գրիգորյանը:

«Մարդիկ այսօր ահաբեկված են, չգիտեն, որտեղ ինչ կարող է կատարվել, եթե մենք կարող էինք տարիներ առաջ հպարտանալ, որ անվտանգ երկիր ենք, հիմա դա էլ չկա»,-ասաց նա: