Կեցցե՛ «ժողովրդավարության բաստիոնը». Գոհար Մե...

Փաստաբան Գոհար Մելոյանը գրում է․

«Երեկ առեւանգում էին մեր հոգեւոր հայրերին, ու ապօրինաբար ազատազրկված են արդեն երեք Սրբազան հայրերը։

Այսօր առեւանգվում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով իրականացնում է Սրբազանի եւ մի շարք այլ ընդդիմադիր գործիչների պաշտպանություն։

Առեւանգվում են իրավապահների կողմից՝ իրավական ընթացակարգերի ոտնահարմամբ։

Կեցցե՛ «ժողովրդավարության բաստիոնը»»։

Նշենք, որ այսօր տեղի ունեցած  «18 արդարների» գործով դատական նիստից հետո դիմակավորված անձիք առևանգել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Ինչպես հաղորդեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, դիմակավորված ԱԱԾ-ականները Կոչուբաևին իր իսկ մեքենայից բռնի կերպով հանել են և տարել։ Դեռևս պարզ չէ՝ ուր։