Կդառնա՞ տիեզերքն ԱՄՆ-ի նոր տնտեսական շարժիչը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որի նպատակն է NASA-ի «Արտեմիս» ծրագրի շրջանակում տիեզերագնացներին Լուսին վերադարձնել՝ մշտական ​​լուսնային ներկայություն հաստատելու նպատակով։

Սպիտակ տան հրապարակած հրամանագրում նշվել է, որ Թրամփի վարչակազմը «իր տիեզերական քաղաքականությունը կկենտրոնացնի տիեզերական հետազոտությունների ոլորտում համաշխարհային առաջատարության հասնելու եւ տիեզերքում ամերիկյան ներկայությունն ընդլայնելու վրա՝ ամերիկացիներին Լուսին վերադարձնելու համար մինչեւ 2028թ․՝ «Արտեմիս» ծրագրի շրջանակում»։

Փաստաթղթում նաեւ կոչ է արվել «մինչեւ 2030թ․ ստեղծել մշտական ​​լուսնային կայանի նախնական տարրերը»։

Հրահանգը հաստատել է NASA ծրագրերը՝ տիեզերքում միջուկային էներգիա զարգացնելու համար, «Լուսնի վրա եւ ուղեծրում միջուկային ռեակտորներ տեղակայելով, այդ թվում՝ մինչեւ 2030թ․ շահագործման պատրաստ լուսնային մակերեւույթի ռեակտոր»։

Բացի այդ, հրամանագրում կոչ է արվել լուծարել Ազգային տիեզերական խորհուրդը եւ դրա լիազորությունները փոխանցել Գիտության եւ տեխնոլոգիաների քաղաքականության վարչությանը։ Հրամանագիրը նպատակ ունի մինչեւ 2028թ․ մշակել հաջորդ սերնդի հրթիռային պաշտպանության տեխնոլոգիա՝ Թրամփի «Ոսկե գմբեթ» նախագծի շրջանակում, եւ կոչ է անում զարգացնել Միացյալ Նահանգների համար ցածր երկրամերձ ուղեծրից եւ կիսալուսնային տիեզերքից սպառնալիքները հայտնաբերելու եւ հետեւելու կարողություններ։

Հրամանագրի համաձայն՝ Միացյալ Նահանգները մտադիր է մինչեւ 2028թ․ ամերիկյան տիեզերական շուկաներ ներգրավել առնվազն 50 միլիարդ դոլարի լրացուցիչ ներդրումներ։

Հրամանը նաեւ կոչ է արել «խթանել մասնավոր հատվածի նախաձեռնությունները եւ առեւտրային ուղին՝ մինչեւ 2030թ․ Միջազգային տիեզերակայանը փոխարինելու համար»։