Կազմակերպիչները 2 անգամ էլ թույլ չտվեցին Ադրբ...

Արդեն տեղեկացրել ենք, որ  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեել  «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսում: Սերժ Սարգսանի  ելույթից անմիջապես հետո «Ենի Ադրբեջան» կուսակցության նախագահի տեղակալ, Ադրբեջանի փոխվարչապետ Ահմեդով Ալի Ջավադօղլուն փորձել է արտահերթ ելույթ ունենալ, սակայն դա անել նրան չի հաջողվել, քանի որ կազմակերպիչները թույլ չեն տվել։

Ավելի ուշ, Ահմեդով Ալի Ջավադօղլուն փորձել է ևս մեկ անգամ ձայն խնդրել՝ պատասխանելու Սերժ Սարգսյանի ելույթին, սակայն  միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի կազմակերպիչները կրկին նրան զրկել են այդ հնարավորությունից: