«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում կներառվեն...

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ 2014 թվականից Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Դրա շրջանակում ՀՀ վեց մարզերի (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ և Արագածոտն) շուրջ 50.000 աշակերտներ ամեն օր ստանում են տաք սնունդ: Այս տարի նախատեսվում է ծրագրի ազգայնացման և պետությանը դրա աստիճանաբար փոխանցման գործընթացում ներգրավել նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այդ նպատակով Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործընկերների համակարգող հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ մարզպետարանների, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, միջազգային ու տեղական դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ: