Կայացել է «Հայկական Սփյուռքի մարտահրավերները...

Հոկտեմբերի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների հանձնախմբի նախաձեռնությամբ, կայացել է «Հայկական Սփյուռքի մարտահրավերները և հայրենիքը» թեմայով հանդիպում, որին մասնակցել են հայրենիքում հաստատված տարբեր սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը հանդես եմ եկել Հայրենիք–Սփյուռք հարաբերությունների առկա խնդիրների և դրանք հաղթահարելու անհրաժեշտ քայլերի մասին զեկույցով։

Տարածաշրջանային զարգացումների և հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հակոբ Բագրատունին, Մուրադ Փափազյանը և Սևան Դանիելյանը։

Քննարկման ընթացքում շեշտվել է Հայաստան–Սփյուռք կապերի վերականգնման և համագործակցության նոր մակարդակի ձևավորման անհրաժեշտությունը։