Կասեցվել է բնապահպանական նորմերի խախտմամբ շահ...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում գործող բետոնի, սալահատակների, բլոկների արտադրությամբ զբաղվող «ԱՄՐԱԿ» ընկերությունում։

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ պարզվել է՝ Ընկերությունը գործունեության ընթացքում բետոնահանգույցը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի որոշմամբ բետոնահանգույցի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ: Ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։