Կասեցվել է «ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ՍՊԸ-ին պատկա...

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 23) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։