Կասեցվել է «Ա․Ա․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ընկերությանը պա...

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ա․Ա․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճ․ 22/15)։

Ինչպես տեղեկացնում է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունը, իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի թերլիցքավորման դեպք։

Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։