
Վերջին նիստից հետո, որը տեղի ունեցավ Երևանում, առաջարկվող փաստաթուղթը Հայաստանի կողմից, չստորագրվեց: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հաշվի առնելով, որ այժմ քննարկումներ են գնում այդ փաստաթղթի շուրջ, արձագանքները հիմնականում ձևակերպումների վերաբերյալ են: Այսինքն գործընթացը շարունակվում է, և դա իմ կողմից ևս մեկ անգամ արձանագրում էր, որ կա խնդիր, և ինչ երկրորդեց նաև Ստանիսլավ Զասը, որը դեռ զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Կարծում եմ, որ այդ բոլոր արձանագրումները պետք է հաշվի առնվեն ու կառնվեն այն փաստաթղթի փոփոխությունների մեջ, որը հետագայում կդրվի սեղանին, որպեսզի քննարկվի»:
Ավելին՝ տեսանյութով: