Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ճանապարհներին շինարարության վիճակին անդրադառնալով՝ նշեց, որ մայթերը քանդված են ու քաղաքացիները այսպես հնարավորություն չունեն նորմալ տեղաշարժվելու: Վարչապետն ընդգծեց, որ եվրոպական որևէ երկրում նման բան չես տեսնի, ինչին ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքեց.«Էս փառք է հլը»:
Մինասյանի այս դիտարկումը դուր չեկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով նկատողություն արեց Մինասյանին՝ ասելով, որ նա շատ է խոսում, իսկ ներակներից մեկն էլ պատգամավորին «կլյաուզնիկ» անվանեց:
Միջադեպը զայրացրեց Փաշինյանին.«Էէ, դե չեղավ ժողովուրդ, հիմա կարող ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի, մի հատ հանգհստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նմա՞ն բան եք անելու»:



