«Փրկեք Կարմիր սարը». Այսօր մի քանի քաղաքացիներ այս պահանջը հնչեցրեցին Երևանի կենտրոնում՝ «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցի դիմաց։
Հյուրանոցում նախատեսված էր ասուլիս՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների հանքավայրի շահագործման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային քննարկմանը, դրա և հանքավայրի հնարավոր շահագործման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ։
Սարին հարակից գյուղերի՝ Գինեվետի ու Այգեզարդի բնակիչներն ահազանգում են, տեղական ինքակառավարման մարմինն ունի շահագրգռվածություն հանքի շահագործման վերաբերյալ, ավելին հանքը շահագործողի ու Վեդու համայնքապետարանի միջև կնքվել է հուշագիր, որը ըստ ակցիայի մասնակցի, պարունակում է կոռուպցիոն տարրեր։
Մանրամասները՝ տեսանյութում։



