Կարմիր ու սև բերետավորները առևանգել են պատգամ...

Հենց նոր կարմիր և սև բերետավորները հերթական անգամ բռնաբարեցին ՀՀ օրենքները, առևանգեցին ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Առևանգեցին, հակառակ նրա, որ զգուշացնում էի, որ օրենքով իրավունք չունեն։ Պատգամավորին մտցեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ օրինական հիմնավորում չտալով։ Այս վիճակին են հասել, Նիկոլին ուրիշ հենարան չի մնացել, բացի կարմիր ու սև բերետավորներից»,- ասաց Մանուկյանը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Արդեն ժամը 11.30-ին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է դադարեցնել անհնազանդության ակցիաները: