Կարմիր խաչից գերեվարված զինվորի ծնողին հայտնե...

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է

«Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով է ստեղծվելու։ Լենինը գրել է՝ եթե ուզում եք մի գործ ձախողել, հանձնաժով ստեղծեք; Բանակում անզգույշ պատահարի , զենքի հետ անփույթ վարվելու հետեւանքով զինվոր է զոհվում, քրեական գործ են հարուցում, այս պատերազմում հազարավոր զինծառայողներ են զոհվել, սակայն հանրությունը չգիտի, թե ով էր պատերազմում գլխավոր հրամանատարը, քանի՞ զոհ, քանի՞ գերի, քանի՞ անհետ կորած ունենք։ Գերի ընկած, գերիությունից վերադարձած զինվորի ծնողն ինձ հայտնեց, որ 2020թ․ դեկտեմբերին Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Ադրբեջանում մոտ 500 հայ գերի կա; Հիմա ո՞վ է խոսում 500 գերու մասին, ամենաշատը՝200-ի, բա 300-ն ի՞նչ եղավ»։