
Հովհաննես Ծառուկյանը գրել է․
Ներկա գտնվեցի Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանը:Առաջնությանը մասնակցել են մարզի տարբեր համայնքներից ժամանած մարզիկներ։ Կարեւոր եմ համարում երիտասարդների ներգրավվածությունը տարբեր սպորտաձեւերում։ Տքնաջան ու ամենօրյա աշխատանքն է բերում դրական արդյունքներ եւ տալիս հնարավորություն մեր մարզիկներին միջազգային մրցաշարերում ծածանել մեր եռագույնն ու հնչեցնել հիմնը: