Կառավարության որոշմամբ՝ այսօր Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում հիշեցրեց, որ ավելի վաղ Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:
Սարգսյանը Կառավարության նիստին շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար. «Շնորհակալ եմ վստահության համար, ինձ համար բարձր պատիվ է հայրենի մարզի ղեկավար նշանակվելը»,- ասաց նա:



