Կարեն Իսախանյանը նշանակվել է Սուրեն Պապիկյանի...

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ, Կարեն Իսախանյանը նշանակվել է խորհրդական։  

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Իսախանյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի
խորհրդական»,– ասված է փոխվարչապետի որոշման մեջ։

 Նշենք, որ ապրիլի 20–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Իսախանյանն ազատվել էր  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: