Կառավարությունը զինծառայությունից ազատեց Հայա...

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:

Ըստ նախագծի հիմնավորման, Էդուարդ Սպերցյանին  շնորհվել է   Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիություն   և  այս պահին նա  հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում,  մասնակցում է   ուսումնամարզական հավաքներին,  նախապատրաստվում  է մասնակցելու 2022  թվականի  աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին: 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Սպերցյանին: