Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացված մի քանի նախագծերով հաստատվեցին ներդրումային մի շարք ծրագրերի հարկային արտոնություններ․
2,5 միլիարդ դրամի սարքավորումների ներմուծում,
2,5 միլիարդ դրամի ներդրում՝ 200 մեքենայի և կցորդի ձեռքբերում,
385 միլիոն դրամի ներդրումներ,
3,8 միլիարդ դրամի ներդրումներ,
3,9 միլիարդ դրամի ներդրումներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ընդհանուր թիվ ասել, թե որքան ներդրումներ են արվելու, սակայն նախարարները չէին հասցրել ճշգրիտ գումարել բոլոր թվերը։ Ընդհանուրը կազմեց գրեթե 13,1 միլիարդ դրամ։
«Համենայնդեպս, բավականին մեծ փաթեթ է»,- կատակեց Փաշինյանը։



