Կառավարությունն աջակցում է թվայնացման ուղիով...

Հայաստանի համար շատ կարևոր է, որ թվայնացումը տեղի ունենա պետական եկամուտների ոլորտում և այն աշխատանքի մոդել լինի պետություն-մասնավոր, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համատեքստում։ Այս մասին այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ կառավարությունը խրախուսում և աջակցում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը։