Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որի...

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 33-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը սահմանելու մասին,

-              Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

-              Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Հրաչիկ Արայիկի Գևորգյանին, Մարկ Տարոնի Գրիգորյանին, Հայկ Ալեքսանդրի Գալստյանին, Գերման Իշխանի Կուրբաշյանին և Երջանիկ Խաչատուրի Ղուբասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2021 թվականի մայիսի 12-ին և հունիսի 24-ին ստորագրված «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում․ Հայաստան (Բաղադրիչ Ա)» 2020/042-470 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

-              Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին եւ այլ հարցեր: