Կառավարության նիստի օրակարգում 21 հարց է, որի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որից չի զեկուցվում 18-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին,
  • «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
  • «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
  • Տրանսպորտային միջոցները որպես նվիրատվություն ընդունելու և ամրացնելու, տրանսպորտային միջոցները հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին և այլ հարցեր։