Կառավարության դիմաց ինքնահրկիզվել փորձող քաղա...

Աղեկյան Սիմոն անունով քաղաքացին կառավարության դիմաց ուզում էր ինքնահրկիզվել, սակայն տարածքը հսկող ոստիկանները նրան թույլ չտվեցին։

«Ինչ ասեմ, քցել են, բիզնեսով եմ զբաղվել, հարկեր-տուրքեր եմ մուծել, վերջում էլ բանկերը խաբել են, քցել են ինձի, նախկին ոստիկանության աշխատողները՝ դատախազներով բռնցրած։ Մի հատ հրեշ կա՝ Հրաչ Գրիգորյան, որն անձեռնխմելի է, չեն կարացել էդ մարդու վրա...», - ասաց քաղաքացին։

Ոստիկանները հայտնեցին, որ քաղաքացուն տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին։

«Հլը մի րոպե, ես վախում եմ ոստիկաններից», - գոռում էր քաղաքացին, երբ նրան ոստիկանական մեքենայով հեռացրեցին։