Կապիտուլյացիայից անցել է 10 օր, դեռ ոչ մեկ չի...

ԱԺ նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և
որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին...

Հարց է առաջանում,
իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից...

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ,կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։ Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել,որ սխալներ չեն եղել...
Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։
Այն ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է(շաաատ մեղմ ասած)»։