Կադրային փոփոխություն Մոսկվա–Անկարա ուղղությա...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինին նշանակել է Թուրքիայում դեսպան։ Նա կփոխարինի Ալեքսեյ Երխովին, որը դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարում էր 2017 թվականից։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մերձավոր Արևելքի հարցերով մասնագիտացած փորձառու դիվանագետ Վերշինինը 2018 թվականից ի վեր ղեկավարում է այս հարցերը ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։