Ջունգլի Անոն ավելի բարոյական կին է, քան Արամ...

Երեկ, 2,5 տարվա ընդմիջումից հետո, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով։  Նախագահի ասուլիսը գարնանային սրացումներ էր առաջացրել ՔՊ-ականների, Արամ Զավենիչի, իր կուսակիցների և իշխանության այլ սպասարկուների մոտ։ Ասուլիսը դեռ չավարտված, մարտի էին նետվել բոլորը առանց բացառության։ Ով ինչ հասցնում գրում էր, միայն թե հասցնեն Նիկոլ Փաշինյանին ցույց տալ, որ իրենք անձնվիրաբար են պայքարել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դեմ։

Այս գործում ամենածիծաղելի վիճակում հայտնվեցին Փաշինյանի այն սպասարկուները, որոնք Հայաստանը ցանկանում են տանել ԵՄ։ Այս ճակատում էլ իրեն անձնուրացաբար դրսևորեց Արամ Զավենիչը։ Նա և իր թիմակիցները մեղադրում էին երկրորդ նախագահ Քոչարյանին ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու մեջ։ Ասուլիսի ընթացքում նախագահի կողմից որևէ նման պնդում չի հնչել, բայց դա կարևոր չէ, երբ տեղեկատվական պատերազմ է վարվում։ Զավենիչները որևէ բանի դեմ պայքարելու համար կարիք չունեն, որ դա ասված կամ արված լինի, այստեղ ինքնին կարևորը պայքարի պատկերն է։

Այս դրվագում հատկապես այս մարդիկ ծիծաղելի էին, քանի որ ներկայանալով, որպես ինքնիշխանության մարտիկներ, միևնույն ժամանակ ԱԺ-ում առաջ են բրդում ԵՄ անդամակցության նախագիծ, որը ուղիղ ինքնիշխանության զիջման ակտ է։ Նույն ընթացքում իրար կարդինալ հակասող պնդումներ անել կարող են միայն ծաղրածուները։ Իսկ ծաղրածու լինելու հարցում Զավենիչը և իր թիմակիցները մրցակիցներ չունեն, այստեղ անգամ Փաշինյանն է իրենց զիջում։ 

Օրվա ավարտին արդեն եզրահանգումն ակնհայտ էր՝ Ջունգլի Անոն առավել արժանապատիվ կին է, քան Արամ Զավենիչը` սկզբունքային քաղաքական գործիչ։