Ջրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բ...

ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 26-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-217020» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածներում մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ կան: Վարորդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ:

Պարզվել է, որ Աշտարակի բնակիչ 23-ամյա երիտասարդը իրացնելու նպատակով տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել թմրամիջոցի զանգվածով 42 փաթեթ, որոնց մի մասը տեղադրել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի վարչական տարածքի տարբեր հատվածներում, իսկ մի մասը գտնվում է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի մեջ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի 21 փաթեթ: Նույն զանգվածով 21 փաթեթ հայտնաբերվել է նաև հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի խուզարկությամբ:

Աշտարակ քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է։