Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Ջորջ Քլունին, որը Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ դոնորներից է, նախագահ Ջո Բայդենին կոչ է արել դուրս գալ նախագահական մրցապայքարից:
Հոլիվուդյան աստղի խոսքով՝ Բայդենն իր կարիերայի ընթացքում շատ մարտեր է հաղթել, սակայն ժամանակի դեմ մարտը չի կարող հաղթել:
«Ես Ջո Բայդենին սիրում եմ, բայց մենք նոր թեկնածուի կարիք ունենք», - ընդգծել է նա:



