Ջոնսոնը եւ Մակրոնը համաձայնության են եկել նոր...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են «անգլո-ֆրանսիական» գագաթնաժողով անցկացնել հարաբերությունների ամրապնդման նպատակով՝ Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու խոստումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  Times թերթը:

Նախօրյակին Ջոնսոնը հայտարարել Է Մակրոնին, որ այժմ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու ցանկացած փորձ «միայն կհանգեցնի աշխարհում անկայունության ուժեղացման»:

Պետությունների ղեկավարները հանդիպել են «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում, որը հունիսի 26-28-ին Գերմանիայի նախագահությամբ անցկացվում Է Բավարիայի Էլմաու դղյակում: Գագաթնաժողովի հրավիրված մասնակիցների թվում են Սենեգալի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արգենտինայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի ղեկավարները: Նաեւ հանդիպմանը տեսակապով մասնակցում Է Վլադիմիր Զելենսկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: