Իտալական ԶԼՄ-ները հայտնել են Հռոմի պապի մահվա...

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան հավանական պատճառը կաթվածն է եղել, գրում են Corriere della Sera և Repubblica թերթերը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը ենթադրվում է, որ կաթվածն է եղել: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Սուրբ Աթոռը պաշտոնական հայտարարություն կտարածի, որում կնշվի մահվան պատճառը»,- ասվում է Corriere della Sera-ի հայտարարության մեջ:

Repubblica-ն իր հերթին գրում է, որ եթե Պապի մահվան պատճառը եղել է ուղեղի արյունազեղումը, ապա դա, ըստ ամենայնի, կապված չէ շնչառական խնդիրների հետ, որոնցից պոնտիֆիկոսը երկար ժամանակ տառապում էր։ Հրատարակությունը մեջբերում է բժիշկների խոսքը, որի համաձայն՝ պոնտիֆիկոսը խաղաղ է կյանքից հեռացել։

Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Vatican News-ը:

Պոնիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում: Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին

«Սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ ցավով պետք է տեղեկացնեմ մեր Սրբազան Հոր՝ Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր ժամը 07:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն: Նա ողջ կյանքը նվիրվեց Տիրոջ և նրա Եկեղեցու ծառայությանը», - ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով և ավելի քան մեկ ամիս անցկացրել էր հիվանադանոցում: Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել: