
Իսրայելի պաշտոնյաները քննարկում են Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը վերականգնելու հարցը՝ ասելով, որ դա «շաբաթների հարց է», գրել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ուրբաթ հայտնել է, որ Գազայի հատվածում պարենային պաշարները սպառվել են: ՊՀԾ-ն նշել է, որ մարդասիրական եւ առեւտրային մատակարարումները Գազա չեն մտել ավելի քան յոթ շաբաթ, քանի որ բոլոր հիմնական սահմանային անցակետերը փակ են: ՊՀԾ տվյալներով՝ ակնկալվում է, որ ավելի քան 116 հազար տոննա պարենամթերք կներմուծվի տարածաշրջան։ «Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որօգնության վերսկսումը շաբաթների հարց է: Պաշտոնյաներն այժմ քննարկում են, թե ինչպես լավագույնս վերականգնել մատակարարումները տարածք՝ դրանով հանդերձ չուժեղացնելով ՀԱՄԱՍ-ին»,- նշվել է պարբերականի հոդվածում: Ընդ որում, թերթի տեղեկացմամբ, ծայրահեղ աջ իսրայելցի պաշտոնյաները ցանկանում են, որ Իսրայելն ավելի ակտիվ դեր խաղա օգնության բաշխման գործում։Քննարկվող ծրագրերից մեկը ենթադրում է նոր հումանիտար գոտու բացում Գազայի հատվածի հարավում, որտեղ կարելի է վերաբնակեցնել Գազայի բնակիչներին, ընդ որում՝ օգնությունը չի հայտնվի «ՀԱՄԱՍ»-ի ձեռքում», հայտնել են աղբյուրները: Նշվել է, որ ծրագիրը նախատեսում է օգնության մեջ մասնավոր ամերիկյան ընկերությունների ներգրավում։