Իսրայելը չի բացառում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման Եգիպտոսի առաջարկած ծրագրի առաջին փուլի իրականացման հնարավորությունը: Այս փուլը ենթադրում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակում Իսրայելի կողմից պաղեստինցի բանտարկյալների դիմաց:
Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության պատգամավոր և ՄԱԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնին։