«Երուսաղեմի գործերի և Իսրայելի ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուի խոսքերը՝ Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին, կարելի է խոստովանություն համարել, որ հրեական պետությունն ունի ատոմային զենք»․ նման կարծիք է հայտնել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Իսրայելի վարչակարգի ներկայացուցիչը ևս մեկ անգամ խոստովանել է, որ իր երկիրը միջուկային զենք ունի, ավելին, որ առավել կարևոր է, այս ռեժիմը, սպառնալով Գազայի հատվածի ճնշված և անմեղ ժողովրդին, արհամարհել է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասել է Էսլամին IRNA-ին տված հարցազրույցում: