
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի վրա։ Այս մասին նա ասել է երկուշաբթի՝ մայիսի 19-ին, իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում, գրում է dw.com-ը:
«Ընթանում են ինտենսիվ մարտեր, մենք առաջ ենք շարժվում: Մենք վերահսկողության տակ կվերցնենք ամբողջ հատվածը: Բայց դա անելու համար մենք պետք է գործենք այնպես, որ մեզ ոչինչ չկարողանա կանգնեցնել», - ընդգծել է Նեթանյահուն:
Իսրայելի անվտանգության կաբինետն արդեն քննարկել էր մայիսի սկզբին մարտերի ավարտից հետո Գազայի հատվածում զորքերի շարունակական ներկայության պլանները, սակայն չի հստակեցրել, թե արդյոք իսրայելական ուժերը կվերահսկեն ամբողջ գոտին, թե պարզապես հիմնական բնակչության կենտրոնները: