Իսրայելը խոշոր արշավներ է իրականացրել Ռամալլա...

Իսրայելի զինված ուժերը գիշերն արշավ են իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ սպանելով 16-ամյա մի տղայի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պաղեստինյան ազգային վարչակազմի մայրաքաղաք Ռամալլայում իրականացված արշավն, ըստ պաղեստինյան աղբյուրների, խոշորագույնն է վերջին մի քանի տարիների ընթացքում։

Ըստ ականատեսների՝ իսրայելական ուժերը տասնյակ զինվորական մեքենաներով մտել են քաղաք, որը Պաղեստինյան ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի նստավայրն է։

Պաղեստինյան WAFA գործակալությունը հաղորդում է, որ իսրայելական ուժերը ներխուժել են Ռամալլայի արևելքում գտնվող Ամարի ճամբար, բախումներ են սկսվել, որի ժամանակ զոհվել է 16-ամյա Մուստաֆա Աբու Շալբակը։