Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության նա...

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերը իսրայելական կողմի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Իրանական կողմը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել այս լուրի առնչությամբ։

Կացը նշել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լիազորել են զինվորականներին սպանել թիրախավորված իրանցի ցանկացած այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։

Մարտի 17-ին ամերիկա-իսրայելական ուժերի հարձակման հետևանքով Իրանում սպանվել էր Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ի սպանությունից ի վեր։