Իսրայելական զլմ-ները, վկայակոչելով «Ալ Արաբի Ալ Ջադիդ» թերթը, հայտնում են, որ Իսրայելի անվտանգության ուժերի պատվիրակությունը երկուշաբթի մեկնել է Կահիրե՝ պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունների համար: Բանակցությունների վերսկսումը տեղի է ունենում պատերազմը դադարեցնելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներին վերադարձնելու նպատակով աճող ներքին և արտաքին ճնշումների ֆոնին:
Բանակցությունները դադարեցվել են մեկ շաբաթ առաջ՝ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավարի տեղակալ Սալեհ Ալ-Արուրիի սպանությունից հետո: Եգիպտոսի որոշման պատճառով Իսրայելի անվտանգության հարցերով պատվիրակությունն ընդհատել է իր այցը Կահիրե: