Իսրայելի ՊՆ նախարարը կայցելի Վաշինգտոն

ԱՄՆ պաշտպանության քարտուղար, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կընդունի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: 

Օսթինը վերջերս էր հրավիրել Գալանթին, և դա կապված չէ երկուշաբթի օրվա այն հայտարարության հետ, որը հաջորդել է նախագահ Ջո Բայդենի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցին, որոնք համաձայնել են բարձրաստիճան պաշտոնյաների խումբ ուղարկել Վաշինգտոն՝ քննարկելու Գազայի պատերազմի հետ կապված իրադարձությունները և Ռաֆահ քաղաքում Իսրայելի ուժերի հնարավոր օպերացիան: