Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որն արդեն մի քանի ամիս է՝ երկրում զանգվածային ցույցերի ալիք է բարձրացրել: Ակնկալվում է, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջիկա ժամերին կհայտարարի օրինագիծը կասեցնելու մասին: Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը:
Իսրայելի նախագահի հայտարարությանը նախորդել են զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են բախումներով:
«Գիշերը մենք տեսան շատ բարդ տեսարաններ: Ես դիմում եմ վարչապետին, կառավարությանը և կոալիցիայի անդամներին: Էմոցիաները բարդ են և ցավոտ: Մարդկանց մոտ մեծ վրդովմունք է տիրում: Անվտանգությունը, տնտեսությունը, հասարակությունը՝ ամեն բան վտանգված է… Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատովության՝ Ձեզ կոչ եմ անում անմիջապես դադարեցնել օրինագիծը», - ասել է Հերցոգը: