Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը մշտապես կմնան Գազայի հատվածում։ Կացի խոսքերը մեջբերել է Ynet լրատվական հարթակը։
«Այսօրվա քաղաքականությունը նախաձեռնողականության, վճռականության, սպառնալիքների վերացման և Իսրայելի սահմաններն ու համայնքները թշնամուց պաշտպանելու քաղաքականություն է: Իսրայելի պաշտպանության բանակը հավերժ կմնա Գազայի անվտանգության գոտում», - ասել է նա ռազմական ակադեմիայում սպաների դասընթացի ավարտական արարողության ժամանակ։
Կացը կոչ է արել թշնամիներին մարտահրավեր չնետել Իսրայելի վճռականությանը, այլապես նրանք կստանան միասնական ժողովրդի և ուժեղ, հաղթական բանակի արձագանքը:
«Մենք գլխատեցինք Եմենում Հութի ահաբեկչական կազմակերպության ղեկավարությանը և Իրանում իրականացված գործողության միջոցով վերացրինք Իսրայելի Պետության դեմ ուղղված ոչնչացման սպառնալիքները: Մենք ապագայում նույնպես թույլ չենք տա Իսրայելի դեմ ուղղված ոչնչացման սպառնալիքներ և կգործենք ցանկացած սպառնալիքի դեմ՝ հեռու թե մոտ», - շետշել է Կացը:



